Վրաստանում
Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին «հիասթափեցնող» է անվանել այն գործընթացը,
ինչի պատճառով Վրաստանի մուտքը Եվրամիություն գործնականում սառեցված է։
Նրա խոսքով, որը մեջբերում է «Эхо Кавказа»-ն, Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից հետո պատասխան միջոցների թեման կքննարկվի հաջորդ շաբաթ Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների մակարդակով. «Ներկայումս Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերություններում շատ բարդ ժամանակաշրջան է, մենք բազմիցս կրկնել ենք, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը բացասաբար կանդրադառնա Վրաստանի եվրաինտեգրման ձգտումների վրա։ Ցավոք սրտի, դա տեղի ունեցավ»:
«Այդ օրենքի ընդունումը բացասական
ազդեցություն է ունեցել
և, իմ կարծիքով, սառեցրել է Վրաստանի եվրաինտեգրումը, քանի
որ, ինչպես հայտնի է, Եվրամիությանն ինտեգրվելը պահանջում է
միաձայնություն, իսկ դուք բոլորդ արդեն լսել եք մի քանի անդամ պետությունների հրապարակային հայտարարություններն առ այն, որ նրանք չեն սկսի բանակցություններ Վրաստանի մուտքի շուրջ, եթե այդ օրենքը մնա ուժի մեջ»,- ասել է Գերչինսկին:
Դեսպանն ընդգծել է, որ «դա տեղի է ունենում
Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի ֆոնին»։